Սփյուռքի հետազոտությունների բաժին

Սփյուռքի հետազոտությունների բաժնի գործունեության հիմնական նպատակը ժամանակակից սփյուռքի ուսումնասիրության համար անհրաժեշտ վերլուծական ռեսուրսի ստեղծումն է: 

Բաժինն իր առջև դրել է հետևյալ խնդիրերը.

  • էթնոսի տարբեր հատվածների տնտեսական, սոցիալական և հոգևոր ներուժի բացահայտում, 
  • համազգային և առանձնահատուկ խնդիրների լուծման  գործընթացում էթնոսի համախմբող ներուժի ակտիվացման ուղիների որոնում,
  • ազգային նկարագրի  պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում:

2017-07-30

Armenian

Գիտաժողով 0ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության Ինստիտուտի

Սփյուռքի հետազոտությունների բաժինը և Բեյրութի

Հայկազյան Համալսարանի Հայկական Սփյուռքի

ուսումնասիրության կենտրոնը սույն թվականի

հոկտեմբերի 26-ին կազմակերպեց միջազգային գիտաժողով «Հայ

ընտանիքն արդի մարտահրավերների համատեքստում» խորագրով։

 

2017-05-17

Armenian

ImageImage

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

            ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ

                                                  ԵՎ

                 ԲԵՅՐՈՒԹԻ ՀԱՅԿԱԶՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ

           ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

         հրավիրում են մասնակցելու միջազգային գիտաժողովի.

 ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

                                 28-29 հոկտեմբերի, 2017թ.

                                   Երևան, Հայաստան

2017-04-09

Armenian

Image

Մարտի 25-ից ապրիլի 2-ը Սփյուռքի

հետազոտությունների բաժնի աշխատակից

Ալեքս Քալայջիի կողմից իրականացվել է

Ստամբուլի հայերի ուսումնասիրություն,

որը կազմակերպվել է «Հրանտ Դինքի Ֆոնդի» և ՀՀ ԳԱԱ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից:

 

2016-12-02

Armenian

Image

2016թ. Մոսկվայում ՌԴ ԳԱ Ազգաբանության և մարդաբանության

ինստիտուտում լույս է տեսել «Этносоциология вчера и сегодня»

խորագրով հոդվածների ժողովածուն՝ Լ. Օստապենկոյի և

Ի. Սուբբոտինայի պատասխանատու խմբագրությամբ:

Ժողովածուում հրատարակվել են սփյուռքի հետազոտությունների

բաժնի 5 աշխատակիցների հոդվածները:

 

2016-11-17

Armenian

ImageՍույն թվականի նոյեմբերի 17-ին սփյուռքի հետազոտությունների

բաժնի հետազոտող Սոնա Ներսիսյանը մասնակցեց Բոստոնում

տեղի ունեցած «Հայերը Ամերիկայում» խորագրով միջազգային

գիտաժողովին, որը կազմակերպվել էր «Հայագիտական ուսումնասիրությունների

ընկերակցության» (SAS)-ի  կողմից...

2016-10-29

Armenian

2016թ. Երևանում Վէմ Համահայկական հանդեսում հրատարակվել է

սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակից Սյուզաննա

Բարսեղյանի՝ «Հայկական մամուլի դերը սփյուռքում. Լոս Անջելեսի

«Ասպարեզ, Թեհրանի «Ալիք» և Մոսկվայի «Ноев Ковчег» թերթերի

2005-2010 թթ. հրապարակումների համեմատական քննություն»

թեմայով հոդվածը:

2016-10-24

Armenian

«Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական

էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում

հոկտեմբերի 1-15-ը սփյուռքի հետազոտությունների բաժնի 5

աշխատակիցների կողմից իրականացվել է Փարիզի հայ համայնքի

էթնոսոցիոլոգիական հետազոտություն:

2016-06-16

Armenian

Image2016 թ. Երևանում, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության

ինստիտուտում լույս տեսավ էթնոսոցիոլոգ, պատմական

գիտությունների դոկտոր, ՌԴ ԳԱ թղթակից անդամ և ՀՀ ԳԱԱ

արտասահմանյան անդամ, սփյուռքի հետազոտությունների

բաժնի գլխավոր խորհրդատու.... 

 

2016-05-26

Armenian

Image

2016թ.-ի հունիսի 26-ին կյանքից հեռացավ մեծանուն գիտնական

Յուրիկ Վարդանի Հարությունյանը

(1929-2016թթ.)

ՌԴ ԳԱ ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի

Միջէթնիկ հարաբերությունների հետազոտման կենտրոնին կից

էթնսոցոիոլոգիայի խմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր,

պրոֆեսոր, ՌԴ ԳԱ խոհրդատու, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ

արտսահմանյան անդամ, Վիեննայի սոցիալական գիտական ոլորտի

հետազոտման և փաստաթղթավորման կենտրոնի անդամ:

 

Pages