2015-06-01
2015 թ. հունիսի 1-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության
պատվերով 2014 թ. հրատարակված գրքերի շնորհանդեսը:
ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների
բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը խոսեց «Հայերը սեփական և այլազգի միջավայրում.
համեմատական էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» աշխատության մասին
(ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ):Գիտական հրապարակումը
պետական նպատակային ծրագրով իրականացված սփյուռքի հետազոտությունների
ասպարեզում բազմամյա մշակումների արդյունք է: Գրքում զետեղված հոդվածները
հիմնվում են 2011-2014թթ. ընթացքում Երևանի (ՀՀ), Մոսկվայի (ՌԴ), Լոս-Անջելեսի (ԱՄՆ)
և Թեհրանի (ԻԻՀ) hայերի շրջանում կատարված էթնոսոցոլոգիական ուսումնասիրությունների
տվյալների վրա:
Ավելի մանրամասն անցեք այս հղումով: