Սփյուռքի հետազոտությունների բաժին

Սփյուռքի հետազոտությունների բաժնի գործունեության հիմնական նպատակը ժամանակակից սփյուռքի ուսումնասիրության համար անհրաժեշտ վերլուծական ռեսուրսի ստեղծումն է: 

Բաժինն իր առջև դրել է հետևյալ խնդիրերը.

  • էթնոսի տարբեր հատվածների տնտեսական, սոցիալական և հոգևոր ներուժի բացահայտում, 
  • համազգային և առանձնահատուկ խնդիրների լուծման  գործընթացում էթնոսի համախմբող ներուժի ակտիվացման ուղիների որոնում,
  • ազգային նկարագրի  պահպանմանն ու զարգացմանն ուղղված ռազմավարության մշակում:

2020-12-28

Armenian

Ս.թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Սփյուռքի հետազոտությունների բաժնի

տարեկան ամփոփիչ նիստը:  Նիստի ընթացքում քննարկվեցին կատարված

հետազոտական աշխատանքների արդյունքները և հետագա գործունեությանն առնչվող հարցեր:

2020-12-22

Armenian

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին  կայացավ  «Հայկական սփյուռքի ներուժի բացահայտման ու

փաստագրման խնդիրները և Հայաստանում նրա ներդրման ուղիները»  թեմայով  միջազգային

առցանց սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի...

2020-12-07

Armenian

Ս.թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ  Սփյուռքի հետազոտությունների բաժնի հերթական նիստը։

 Քննարկումը ուղղված էր  սփյուռքի ներուժի ուսումնասիրման․․․

2020-11-26

Armenian

Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ բաժնի հերթական նիստը՝ նվիրված իրականացվելիք

հետագա հետազոտական աշխատանքներին: Մասնավորապես քննարկումը ուղղված էր

ստեղծված հետպատերազմյան  իրավիճակում սփյուռքի ներուժի բացահայտմանն ու

ուսումնասիրմանը վերաբերող մեթոդոլոգիական առանձնահատկություններին...

2020-11-17

Armenian

Սույն թվականի նոյեմբերի 17-ին Սփյուռքի հետազոտությունների

բաժնում տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին...

2020-09-15

Armenian

          

                                                                                      

Image

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ

հրավիրում է մասնակցելու «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ» 

թեմայով միջազգային սեմինար-քննարկմանը

17 սեպտեմբերի, 2020 թ., Երևանի ժամանակով ժ. 12:00

 

2020-09-04

Armenian

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները 

Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով առցանց միջազգային սեմինար-քննարկում,

որը կազմակերպել էր  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը:

Օրակարգում քննարկվեցին ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները, 

հավաքագրման անհրաժեշտությունն ու նախապայմանները, սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում 

ցանցային մեխանիզմների ներդրման խնդիրը,  սփյուռքագետների ցանցի ձևավորման  հեռանկարները,

մշտադիտարկման համատեղ հարթակ ստեղծելու, ընդհանուր հետազոտական ծրագրեր մշակելու և մի շարք այլ հարցեր:

Սեմինար-քննարկումը վարեց Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը: 

Քննարկմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից:

Քննարկման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Սեմինարները կրելու են շարունակական բնույթ։

 

2020-09-01

Armenian
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
 
Սփյուռքի հետազոտությունների բաժինը կազմակերպում է առցանց միջազգային սեմինար-քննարկում`
 
«Համագործակցության խնդիրներն և սկզբունքները  Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով: 
 
Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝ 
 
1.ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները, 
 
2.Ցանցային մեխանիզմների ներդրումը  սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում,  
 
3.Սփյուռքագետների ցանցի ձևավորման սկզբունքները և հեռանկարները: 
 
Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:
 
Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ Ալմաթիից, Բեյրութից, Բեռլինից, Կիևից,
 
Պոզնանից, Պրաhայից, Վլադիկավկազից, Փարիզից:

2020-03-05

Armenian

 Սույն թվականի մարտի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող

ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում կայացավ  Բարսեղյան Սյուզաննայի

«Էթնիկ մամուլի դերը Հայկական Սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)»

‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի

գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը։

2020-03-05

Armenian

Սույն թվականի մարտի 5-ին  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող

ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում կայացավ 

Տանաջյան Լուսինեի «Սոցիալական փոփոխությունները Հայկական Սփյուռքում

(Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի էթնոսոցիոլոգիական հետազոտություն)»

 ‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի

գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:

Pages