2016-10-24

«Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական

էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում

հոկտեմբերի 1-15-ը սփյուռքի հետազոտությունների բաժնի 5

աշխատակիցների կողմից իրականացվել է Փարիզի հայ համայնքի

էթնոսոցիոլոգիական հետազոտություն: Հետազոտության ընթացքում

կատարվել է համայնքի գործունեության մասին ուսումնասիրություն,

իրականացվել են ստանդարտացված և փորձագիտական հարցազրույցներ:

Ստացված նյութերի հիման վրա նախատեսվում է ստեղծել Փարիզի հայերի

տվյալների բազա, որը կներառվի նախկինում ուսումնասիրված համայնքների

ընդհանուր բազայի մեջ:

Armenian