2018-11-12

Սույն թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում

տեղի ունեցավ «Հայկական սփյուքի  ուսումնասիրության գերակա խնդիրները» թեմայով սեմինար։

Այն կազմակերպել էին Սփյուռքի հետազոտությունների բաժինը և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը։

Սեմինարին մասնակցում էին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, Սփյուռքի հետազոտությունների

բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանը, Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող Սոնա Ներսիսյանը,

Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը և Վերապատվելի Փոլ Հայդոսթյանը:

Հիմնական զեկուցողը Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանն էր:

Նա հանդես եկավ  «Ժամանակակից սփյուռքի հետազոտության հիմնախնդիրները եւ մեթոդաբանական սկզբունքները» թեմայով:

Զեկույցի շուրջ տեղի ունեցավ քննարկում, որին  մասնակցեցին Անդրանիկ Դաքեսյանը Փոլ Հայդոսթյանը,

Պավել Ավետիսյանը և Միհրան Գալստյանը: Սեմինարի ավարտին  մասնակիցները նշեցին հայկական սփյուռքի

հետազոտական ծրագրերի մշակման գործում Հայաստանի և Սփյուռքի հայ հետազոտական

կենտրոնների և գիտնականների  ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը:

 

Armenian