2018-05-15

Սույն թվականի մայիսի 11-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող

Լուսինե Տանաջյանի նախաձեռնությամբ «Սիրիահայերի ինտեգրման փորձառությունը

  Հայաստանում. խնդիրների հաղթահարման մեխանիզմներ» նախագծի շրջանակում

տեղի ունեցավ գիտական քննարկում` նվիրված վերջին տարիներին Սիրիայից Հայաստան

տեղափոխված սիրիահայերի  հարմարման և ինտեգրման գործընթացներին: Քննարկմանը

մասնակցում էին  տարբեր ոլորտի մասնագետներ (հոգեբաններ, սոցիոլոգներ, ազգագրագետներ,

սոցիալական աշխատողներ  և այլն): Քննարկման ժամանակ համեմատվեցին տարբեր ժամանակներում

Հայաստան ներգաղթած խմբերի (սիրիահայեր, իրաքահայեր և այլն) ընդունման փորձը: Քննարկմանը

հաջորդեց հանդիպում սիրիահայերի հետ, որոնք խոսեցին տարբեր ոլորտներում իրենց ունեցած մի

շարք չլուծված և արդեն իսկ լուծված խնդիրների մասին: Սիրիահայերի տարբեր խմբերի հետ տեղի

ունեցած քննարկումները միտված էին նաև  բացահատելու սիրիահայայերի հետագա մտադրությունները

կապված Հայաստանում հասատատվելու հետ`  քաղաքացիական, վերջին գործընթացների համատեքստում: 

 

Սույն հետազոտությունը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի

ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ

նախաձեռնության ծրագրի շրջանակներում:

 

 

ImageImageImageImageImage

 

 

 

 

 

Armenian