2024-01-20

Ս․թ․ հունվարի 20-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում տեղի ունեցավ 

հերթական սեմինարը՝ նվիրված հետազոտական նյութերի բազավորման մեթոդներին:

Զեկուցմամբ հանդես եկավ բաժնի ավագ գիտաշխատող Սոնա Ներսիսյանը:

Բանախոսը ներկայացրեց հետազոտական նյութերի բազավորման մեթոդները՝ շեշտը

դնելով հատկապես որակական տվյալների կոդավորման կանոնակարգի վրա։

Քննարկման ժամանակ կարևորվեցին հետազոտական նյութերի մշակման և պահպանման

կանոնների և հեղինակային իրավունքների պահպանության հարցերը, ինչպես նաև ձայնագրությունների 

սղագրման ժամանակ չմիջամտելու սկզբունքը:

Armenian