2021-06-13
Ս. թ. հունիսի 13-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում տեղի ունեցավ
հերթական սեմինար-քննարկումը՝ նվիրված այլադավան և այլազգի սփյուռքերի
ուսումնասիրության թեմային:Զեկուցմամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող
Սյուզաննա Բարսեղյանը: Զեկուցումը նվիրված էր իռլանդական սփյուռքին:
Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց իռլանդական սփյուռքի
առանձնահատկությունները և պետության քաղաքականությունը
սփյուռքի նկատմամբ: Անդրադարձ կատարվեց նաև իռլանդական
սփյուռքի ձևավորման նախադրյալներին, տարածվածությանը,
սոցիալական կապերին,հայրենադարձության ծրագերին:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ իռլանդական սփյուռքը
համալիր ցանցային կազմակերպություն է համարվում, որի մի անդամը
պետությունն է: Այս պարագայում կառավարության գլխավոր
դերն է հանդիսանում խթանել սփյուռքի մասնակցայնությունը:
Կարևոր կետ է համարվում սփյուռքի հետազոտությունը, որի հիման վրա
պետք է զարգացնել սփյուռքի քաղաքականությունը:
Թեմայի շուրջ ծավալվեց բուռն քննարկում, որն ամփոփվեց երկու հանդիպման ընթացքում: