2022-02-17

Ս.թ․ փետրվարի 17-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում

տեղի ունեցավ հերթական նիստ։ Նիստի ընթացքում զեկուզմամբ

հանդես եկավ գիտաշխատող Նելլի Խաչատուրյանը։ Բանախոսը

ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունների ոլորտի

առանձնահատկություններն ու հեռանկարները: Մասնավորապես

քննարկվեցին էթնոկրոնական ինքնությանը, կրոնական գիտակցությանն

ու վարքին,  գաղափարախոսությունների տեսությանը վերաբերող թեմաները:

Քննարկման ընթացքում հնչեցին որոշ նկատառումներ և առաջարկներ։

Armenian