2022-11-25
Armenian
«Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության
հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»
ծրագրի շրջանակներում 2022թ. նոյեմբերի 10-24-ը Սփյուռքի հետազոտությունների
բաժնի գիտաշխատողներ Լուսինե Տանաջյանի, Սոնա Ներսիսյանի, Սյուզաննա
Բարսեղյանի և Նելլի Խաչատուրյանի կողմից իրականացվել է Չեխիայի
հայ համայնքի էթնոսոցիոլոգիական հետազոտություն:
Հետազոտության նպատակն է հայկական սփյուռքի ուսումնասիրությունը, դաշտային
հետազոտական նյութերի ձեռքբերումը և դրանց մշակումը:
Չեխիա կատարված գործուղման ավարտին համապատասխանաբար տեղի կունենա
հետազոտության արդյունքների ամփոփում և քննարկում: