- Հայերեն
- English
- Русский
2022-12-26
2022թ. դեկտեմբերի 12-25-ը «Սփյուռքի ներուժի քարտեզագրման մոդելի մշակում
ֆրանսահայերի ուսումնասիրության օրինակով» ծրագրի շրջանակներում Սփյուռքի
հետազոտությունների բաժնի գիտաշխատողներ Լուսինե Տանաջյանի և Սոնա Ներսիսյանի
կողմից իրականացվել է Մարսելի (Ֆրանսիա) հայ համայնքի ուսումնասիրություն:
Ուսումնասիրությունն իրականացվել է դիտարկման (համայնքային կյանքի, միջավայրում
հայկականության դրսևորումների) և խորին հարցազրույցներ (հայ համայնքի տարբեր
խմբերի և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ) մեթոդների կիրառմամբ:
Գործուղման ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել կրթական հաստատությունների,
եկեղեցու, մեդիայի, մշակութային կազմակերպությունների, ազգային հարցերով զբաղվող
կառույցների, հասարակական կազմակերպությունների, անհատների՝ մշակույթի, գիտության,
ձեռնարկատիրության ոլորտի ներկայացուցիչների հետ: