2022-09-20

Սփյուռքի հետազոտությունների բաժնում ս.թ. սեպտեմբերի 20-ին

տեղի ունեցավ առցանց հանդիպումը, որին ներկա էր նաև Պրահայի

Կառլովի համալսարանի Էթնոլոգիայի ինստիտուտի Արվեստի բաժնի

հետազոտող Մարթա Մեջլումյանը:

Հանդիպումը նվիրված էր բաժնի աշխատակիցների կողմից Չեխիայում

անցկացվելիք հետազոտական աշխատանքների ընթացքի պլանավորմանը:

Ինչպես նաև քննարկվեց բաժնի կողմից Պրահայի Կառլովի համալսարանի

հովանու ներքո հոդվածների միջազգային ժողովածուի տպագրման

աշխատանքններին վերաբերվող հարցեր:

Քննարկման արդյունքում մշակվեցին առաջիկայում գործադրելիք անելիքները:

Armenian