2021-05-27

Սույն թվականի մայիսի 27-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում տեղի

ունեցավ հերթական սեմինար-քննարկումը: «Կրոնական գործոնը սփյուռքերի

ձևավորման մեջ (Իսմայիլական համայնքի փորձի հիման վրա)» վերտառությամբ

թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող Նելլի Խաչատուրյանը:

Բանախոսը ներկայացրեց իսմայիլական համայնքի  ձևավորումը և զարգացումը,

որտեղ ակնհայտ երևում է կրոնական գործոնի դերը այդ համայնքի սփյուռքի ձևավորման մեջ:

Վերոնշյալ թեմայի շուրջ քննարկումները ամփոփվել են երեք հանդիպման ընթացքում:

Այլադավան և այլազգի սփյուռքերի ձևավորման թեմայով սեմինարները կրելու են շարունակական բնույթ:

Armenian