2023-10-18

Armenian

Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողները սույն  թվականի հոկեմբերի 18-ին

մասնակցել են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի

կողմից կազմակերպված «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային արդի գործընթացները

Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովին։

Գիտաժողովին բաժնի գիտաշխատողները հանդես են եկել հետևյալ զեկուցումներով.

  • Սոնա Ներսիսյան «Հայաստանը ռուսաստանցի ներգաղթյալների ընկալումներում»,
  • Լուսինե Տանաջյան «Այլազգի և հայ ներգաղթյալների ինտեգրման փորձառությունը Հայաստանում. համեմատական կողմեր»,
  • Սյուզաննա Բարսեղյան «Հայաստանի հայրենադարձության քաղաքականության հիմնահարցերն արդի իրողությունների համատեքստում»,
  • Նելլի Խաչատրյան, Սալվինե Մարկոսյան, Մարիամ Հարությունյան «(Էթնո)Կրոնական վերափոխարկման ուսումնասիրության առանձնահատկությունները համաշխարհայնացման համատեքստում. հնդկական, թուրքական և իռլանդական սփյուռքների փորձի հիման վրա»,
  • Աննա Չախմախչյան «Համաշխարհայնացման գործընթացի ազդեցությունը ընտանեկան արժեհամակարգի վրա սեփական և այլազգի միջավայրում»։