2022-12-08
Սույն թվականի դեկտեմբերի 6-7-ը Սփյուռքի հետազոտությունների բաժնի
գիտաշխատողներ Սոնա Ներսիսյանը, Լուսինե Տանաջյանը և Սյուզաննա
Բարսեղյանը մասնակցել են «Արաբական Ծոցի երկիրներու հայերը» խորագրով
գիտաժողովին, որը կազմակերպվել է Լիբանանի Հայկազյան համալսարանի
Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի (ADRC) կողմից Կ.Գյուլբենկյան
հիմնադրամի աջակցությամբ:
Գիտաժողովին բաժնի գիտաշխատողները հանդես են եկել հետևյալ զեկուցումներով.
- Սոնա Ներսիսյան «Քաթարի հայ համայնքի ձևովորումը և ինքնակազմակերպման փորձառությունը»,
- Լուսինե Տանաջյան «Քաթարի հայ համայնքը. Համայնքային կյանք և համարկում»,
- Սյուզաննա Բարսեղյան «Հայաստանցիները ԱՄԷ-ում. աշխատանքային միգրացիա և ներառում հայ համայնքում»
Armenian
page: