2024-03-16

Սփյուռքի ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Լուսինե Տանաջյանը

2024թ. մարտի 13-15-ը Վարշավայում մասնակցեց «(In)Visible Russian (Anti-)War Migration»

միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով «Integration of Russian Immigrants in Armenia:

Self-perceptions Through the Prism of ''own'' (''svoi'')and ''guest'' խորագրով զեկուցումը:

Գիտաժողովը կազմակերպվել էր "Crossing Borders, Building Walls: Towards an Ethnography

of Russian War Mobilization" նախագծի շրջանակում: Հետազոտական թիմի մեջ ներառված է

եղել նաև նույն բաժնի ավագ գիտաշխատող պ.գ.թ. Սոնա Ներսիսյանը: Գիտաժողովի

կազմակերպիչներն են Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և

ազգաբանության ինստիտուտը, Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Սլավոնական

ուսումնասիրությունների ինստիտուտը, Վարշավայի համալսարանի Ազգաբանության և

մշակութային մարդաբանության ինստիտուտը և Վարշավայի համալսարանի Սոցիոլոգիայի

ֆակուլտետը: Գիտաժողովին մասնակցությունը հնարավոր է դարձել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 

Image

Armenian