2018-03-22
Ս․/թ․ ապրիլի 3-ին «Սփյուռքը և «սփյուռքաբնակները»․ Սփյուռքի ձևավորման ուսումնասիրության նոր մոտեցումներ»
խորագրով տեղի է ունենալու միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը կազմակերպվում է
Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London (UCL))
հետազոտող Այքութ Օզթուրքի նախաձեռնությամբ՝
համագործակցելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու
Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում,
որն իրականացվում է՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների,
կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության:
Armenian
page:
Book and files: