2020-09-01

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
 
Սփյուռքի հետազոտությունների բաժինը կազմակերպում է առցանց միջազգային սեմինար-քննարկում`
 
«Համագործակցության խնդիրներն և սկզբունքները  Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով:
 
Օրակարգում կլինեն հետևյալ հարցերը՝ 
 
1.ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները, 
 
2.Ցանցային մեխանիզմների ներդրումը  սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում,  
 
3.Սփյուռքագետների ցանցի ձևավորման սկզբունքները և հեռանկարները: 
 
Սեմինար-քննարկումը կվարի Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:
 
Քննարկմանը կմասնակցեն ոլորտի մասնագետներ Ալմաթիից, Բեյրութից, Բեռլինից, Կիևից,
 
Պոզնանից, Պրաhայից, Վլադիկավկազից, Փարիզից:
Armenian