2016-11-17
Սույն թվականի նոյեմբերի 17-ին սփյուռքի հետազոտությունների
բաժնի հետազոտող Սոնա Ներսիսյանը մասնակցեց Բոստոնում
տեղի ունեցած «Հայերը Ամերիկայում» խորագրով միջազգային
գիտաժողովին, որը կազմակերպվել էր «Հայագիտական ուսումնասիրությունների
ընկերակցության» (SAS)-ի կողմից՝ Մերձավոր Արևելքի հետազոտությունների
ասոցիացիայի տարեկան համաժողովի և «Հայագիտական ուսումնասիրությունների
ընկերակցության» (SAS)-ի ամենամյա ժողովի հետ համատեղ:
Գիտաժողովին Սոնա Ներսիսյանը ելույթ ունեցավ «Հայրենիքի ընկալումը և
ինքնության ձևավորումը Լոս Անջելեսի հայերի շրջանում» զեկույցով:
Armenian
page: