«Սեփական եվ այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»

Undefined

«Սեփական եվ այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» 

ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական

նպատակային-ծրագրային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիր, 2010-2014թթ., 

Ներկայացված նախագծում շարադրված են հայերի` սեփական և այլազգի միջավայրում

էթնիկ զարգացման խնդիրների համեմատական հետազոտությունների ծրագրային

հիմնադրույթները: Նախագծում ներգրավված մեթոդաբանական և տեխնիկական

միջոցները ենթադրում են հայ էթնոսի ներկա իրավիճակի ինֆորմացիայի ստացում, որը

թույլ է տալիս որոշել հայ էթնիկության պահպանման ռազմավարությունը, զարգացնել

հայրենիք-սփյուռք կապերը, որոշակիացնել այս ոլորտում ՀՀ-ի պետական

քաղաքականության տեսլականը: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2014 թվականին: