2013-05-30
Մայիսի 30-ին Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ Երիտասարդ գիտնականների խորհրդի հերթական մեթոդաբանական սեմինարը՝ «Բովանդակության վերլուծություն (կոնտենտ անալիզ). մեթոդի նկարագրությունը և կիրառությունը» թեմայով: Սեմինարը վարեց Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտող, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը: Սեմինարին մասնակցեցին ինստիտուտի երիտասարդ գիտնականները, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ և հետազոտողներ: Բարսեղյանի զեկույցը ներառում էր մեթոդի վերաբերյալ տեսական մոտեցումներ, մեթոդի առանձնահատկությունները, կրառումը, ինչպես նաև մեթոդի կիրառման օրիակներ` Սփյուռքի հետազոտության բաժնի կողմից հայկական մամուլի կոնտենտ անալիզի նյութերի հիման վրա: