2013-06-10

Հունիսի 10-ին և 17-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում անցկացվեցին սեմինարներ` «Ազգագրական հետազոտություն. մեթոդաբանությունը, դաշտային աշխատանքները և տվյալների վերլուծությունը» թեմայով: Սեմինարը վարեց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդի ազգագրության բաժնի գիտաշխատող, ազգագրագետ Գայանե Շագոյանը: Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողների հետ քննարկվեցին ազգագրության և սոցիոլոգիայի մեթոդաբանական ընդհանրություններն ու տարբերությունները, ազգագրական ուսումնասիրությունների փուլերը և դրանց առանձնահատկությունները, մեթոդների կիրառումը Շագոյանի կողմից իրականացված հետազոտությունների օրինակներով: 

Armenian