2020-09-04
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները
Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով առցանց միջազգային սեմինար-քննարկում,
որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը:
Օրակարգում քննարկվեցին ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները,
հավաքագրման անհրաժեշտությունն ու նախապայմանները, սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում
ցանցային մեխանիզմների ներդրման խնդիրը, սփյուռքագետների ցանցի ձևավորման հեռանկարները,
մշտադիտարկման համատեղ հարթակ ստեղծելու, ընդհանուր հետազոտական ծրագրեր մշակելու և մի շարք այլ հարցեր:
Սեմինար-քննարկումը վարեց Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:
Քննարկմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից:
Քննարկման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Սեմինարները կրելու են շարունակական բնույթ։