2021-06-02

 

Ս. թ. հունիսի 2-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում տեղի ունեցավ  

հերթական սեմինար-քննարկումը, որը նվիրված էր այլադավան և այլազգի սփյուռքերի ուսումնասիրության թեմային:

Զեկուցմամբ հանդես եկավ բաժնի գիտաշխատող Կարինե Նալբանդյանը:

Բանախոսը ներկայացրեց  ռուսական սփյուռքի պատմությունը, տարածվածությունը,

տնտեսական ռեսուրսները,  կազմակերպությունները:  Շոշափվեցին նաև մշակույթին,

կրոնին  և ընտանիքին առնչվող  հարցեր:Հանգամանորեն անդրադարձ կատարվեց

 հայրենիք-սփյուռք փոխհարաբերություններին, այլ սփյուռքերի հետ

կապերին և ներկայումս սփյուռքի զարգացման հեռանկարներին:

Թեմայի շուրջ ծավալված քննարկումը ամփոփվեց երկու հանդիպման ընթացքում:

 

 

 

Armenian