Նախագծեր
«Բելառուսի և Հայաստանի փոքր քաղաքներում էթնոմշակութային
զարգացումները XX-XXI դդ. էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2019-2021թթ
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Ծրագրի նպատակն է Բելառուսի և Հայաստանի քաղաքների էթնոմշակութային գործընթացների բնութագրումը և համեմատական վերլուծությունը, ինչպես նաև` փոքր և միջին քաղաքների բնակչության շրջանում ձևավորված կենցաղամշակութային առանձնահատկությունների վերհանումը և արժևորումը, Բելառուսի և Հայաստանի քաղաքային միջավայրի պատմամշակութային համալիր նկարագիրը:
Նախագծի խնդիրներն են՝
1.Առանձնացնել և բնութագրել այն գործոնների ողջ համալիրը, որոնք ազդել են Բելառուսի և Հայաստանի քաղաքային բնակչության ուրբանիզացիոն գործընթացի և էթնիկական կառուցվածքի վրա:
2.Բացահայտել քաղաքային բնակչության ձևավորման սոցիալական և մշակութային տեսանկյունները Հայաստանում և Բելառուսում,
3.Իմաստավորել քաղաքների զարգացման տարբեր փուլերում արտագաղթի և սոցիալ-մշակութային գործընթացների հայկական և բելառուսական «փորձը»:
«Ժամանակակից երիտասարդությունը էթնո-տարածաշրջանային տեսանկյունից.
սոցիալ-ժողովրդագրական և էթնոմշակութային կողմնորոշումները
(Հայաստանի և Ռուսաստանի օրինակով)»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2018-2020թթ
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին, ՌԳԱ Ն.Ն. Միկլուխո-Մակլայի անվան
ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Ներկայացվող հետազոտության նպատակն է հայ և ռուս երիտասարդների սոցիալ-ժողովրդագրական
և էթնոմշակութային հայացքների և կողմնորոշումների
համեմատական ուսումնասիրությունը՝ էթնո-տարածաշրջանային կտրվածքով
(ՀՀ և ՌԴ մայրաքաղաքների միաէթնիկ և բազմազգ միջավայրերում): Ընդ որում,
նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել միջպետական հարաբերությունների
և միջէթնիկ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում
երիտասարդների դերին՝ երկու երկրների և ժողովուրդների միջև առավել
վստահելի և բարեկամական հարաբերությունների հաստատման նպատակով:
«Բելառուսի հայերը Հայաստան-Բելառուս էթնոմշակութային կապերի միգրացիոն համատեքստում.
էթնիկական ավանդույթներ և ժամանակակից իրողություն»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2017-2019թթ
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին, Բելառուսի պետական համալսարան
Ծրագրի նպատակն է տալ Հայաստանում և Բելառուսում հայկական էթնիկ խմբի
կենսագործունեությանմշակութային առանձնահատկությունների բնութագրումն
ու համեմատական վերլուծությունը, ինչպես նաև բացահայտել և գնահատել Հայաստանի
և Բելառուսի միջև ձևավորված միգրացիոն հարաբերությունները, տալ
բելառուսական միջավայրում հայկական համայնքի մշակութային ադապտացիայի համալիր նկարագրությունը:
«Սփյուռքահայ ձեռնարկատերերը Հայաստանում. նրանց գործունեության փորձը,
խնդիրները և հեռանկարները»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2015-2017թթ
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Նախագծի նպատակն է համակողմանի հետազոտությունների հիման վրա բացահայտել
արտասահմանյան հայ գործարարների ներդրումային գործունեության մոտիվացիայի
բարձրացման էթնոսոցիալական գործոնները, մշակել գիտականորեն հիմնավորած
առաջարկներ, որոնք կուղղորդեն ձեռնարկատերերի ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության
պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացմանը:
Նախագծի խնդիրներն են՝
- վերլուծել Հայաստանում փորձ կուտակած սփյուռքահայ ձեռնարկատերերի
սոցիալ-մշակութային կերպարը,
- ուսումնասիրել նրանց գործունեության բնույթը և ոլորտը՝ երկրի տնտեսության
մեջ սփյուռքի մասնակցության դիվերսիֆիկացման նախադրյալներ ստեղծելու,
նրանց ձեռնարկատիրական գործունեության կազմակերպական հմտությունները
ՀՀ-ում կիրառելու նպատակով:
«Ցեղասպանության ականատեսների հուշեր»
Ֆինանսավորում` ՀՀ Սփյուռքի նախարարություն
Իրականացման ժամկետ` 2014թ:
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանության հինգ ականատեսների
պատմությունները, որոնք մեկ անգամ ևս հիշեցնում են պատմության թողած
դասերը: Վերջինս հատկապես կարևոր է այսօր, երբ կրկին ականատես ենք
դառնում Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության ոչնչացման
քաղաքականությանը:
«Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական էթնոսոցիոլոգիական
հետազոտություններ»
Ֆինանսավորում` ՀՀ Սփյուռքի նախարարություն, Կրթության և գիտության
նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2014թ:
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Այս գիտական հրապարակումը Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից
«Սեփական և այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության
հիմնական ուղղությունները, ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»
պետական նպատակային ծրագրով խրականացված սփյուռքի հետազոտությունների
ասպարեզում բազմամայա մշակումների արդյունք է:
«Մի կյանքի պատմություն. Հրանտ Թերզյան»
Ֆինանսավորում` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ
Իրականացման ժամկետ` 2013թ:
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Գրքում ներկայացված են միլիոնավոր հայրենակորույս հայերից մեկի՝
Հրանտ Թերզյանի հուշերը: Վավերագրական արժեք ունեցող այս հուշագրության
օգնությամբ ընթերցողն անցյալը հասկանում է ոչ միայն պատմության չոր
փաստերի արձանագրման, այլև հեղինակի անձնական ընկալումների ու
ապրումների միջոցով: Նրա տեղեկությունները լրացնում են այն բացը, որ
զգացվում է տարաբնույթ աղբյուրների հիման վրա անցյալի իրադարձությունները
վերականգնելիս:
«Սիրիայից Հայաստան ներգաղթած հայերի ադապտացման և ինտեգրման խնդիրների
լուծման ուղիները»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2013-2015թթ
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Նախագծի նպատակն է հանրապետության քաղաքականության հայեցակարգային հիմքերի մշակման համար
ապահովել գիտական հիմնավորում արտակարգ իրավիճակներում հայ միգրանտներին իրենց էթնիկ
հայրենիքում ընդունելու, տեղավորելու, ադապտացիան կազմակերպելու գործում:
Նախագծի խնդիրներն են՝
-
տվյալների բազայի ստեղծման հիման վրա սփյուռքի հայերի նկատմամբ սպառնալիքների
կանխորոշման և նրանց հնարավոր տեղաշարժերի կանխատեսման մոդելների ստեղծում, -
արտասահմանից էթնոսի մեծ խմբերի ներհոսքի կանխատեսման դեպքում քաղաքական,
իրավական, տնտեսական և հոգևոր միջոցառումների ռազմավարության հայեցակարգի
մշակում, -
հայերի տարբեր խմբերի էթնիկ հայրենիքում ընդունման, տեղավորման և ինտեգրման
աջակցման ծրագրերի ձևավորում:
«Միգրացիան և հայկական նոր սփյուռքը»
Ֆինանսավորում` ՀՀ Սփյուռքի նախարարություն:
Իրականացման ժամկետ` 2013թ:
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Մենագրության մեջ դիտարկվում են հետխորհրդային տարածքում հայ բնակչության
տեղաշարժերը և դրա արդյունքում հին հայկական գաղութներում նոր միգրացիոն
շերտերի առաջացումն ու նոր հայ գաղթօջախների ձևավորումը: Աշխատության մեջ
բացի վիճակագրական և արխիվային նյութերից ներկայացված են 1993, 2005 և 2012 թթ.
իրականացված լայնածավալ էթնոսոցիոլոգիական հետազոտությունների տվյալները:
«Ազգային հանրապետությունը (ՀՀ) հայկական պարբերականներում. հայացք սփյուռքից
և Հայաստանից»
Ֆինանսավորում` ՀՀ Սփյուռքի նախարարություն:
Իրականացման ժամկետ` 2012թ:
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Գիրքը հրատարակվել է Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից իրականացված
հետազոտության արդյունքում, որի հիմքում ընկած են 2005-2010 թթ. հրատարակված
հայկական թերթերի նյութերը: Դրանք մշակվել են որակական և քանակական չափանիշներով:
Կատարված վերլուծությունները հնարավորություն տվեցին բացահայտելու հայրենիքի ու
սփյուռքի ընկալման, պատմական և արդի համազգային իրադարձությունների դերի, հայ
ժողովրդի տարբեր հատվածների փոխհարաբերությունների փոփոխման դինամիկան,
տնտեսական ու մշակութային առնչությունների համատեքստը
«Հայկական սփյուռքի դերը Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության
մեջ. փորձը, խնդիրները և հեռանկարները»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2011-2013թթ:
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին, Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտ
Նախագծի նպատակն է ուսումնասիրել ամենախոշոր հայկական համայնքի` Ռուսաստանի,
մոսկվաբնակ հայերի տնտեսական գործունեությունը, նրանց սոցիալ-ժողովրդագրական կազմը
և Հայաստանում ներդրումային և ձեռնարկատիրական գործունեության ծավալման ձեռքբերումները:
Նախագծի խնդիրներն են`
-
ուսումնասիրել ռուսաստանյան տնտեսական շուկայում հայերի զբաղեցրած տեղը
-
պարզել մոսկվահայերի Հայաստանում ձեռներեցություն սկսելու և ներդրումներ կատարելու խոչընդոտները
-
ուսումնասիրել ռուս-հայկական համատեղ տնտեսական գործունեության հաջողված օրինակները
«Սեփական եվ այլազգի միջավայրում հայերի համեմատական հետազոտության հիմնական
ուղղությունները.ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները»
Ֆինանսավորում` Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
Իրականացման ժամկետ` 2010-2014թթ
Կատարող` Սփյուռքի հետազոտությունների բաժին
Նախագծի նպատակն է հայ էթնոսի համեմատական ուսումնասիրությունների միջոցով
գտնել նոր էթնոպահպան մեխանիզմներ և սահմանել ներէթնիկ փոխհարաբերությունների
նոր ռազմավարություն:
Նախագծի խնդիրներն են՝
-
երևան հանել հայ էթնոսի սոցիալ-ժողովրդագրական պատկերը, չափագրել համայքային
համախմբվածությունը և նրա անդամների ներգրավվածությունը այն գործունեության մեջ,
որը ուղղված է էթնիկության պահպանմանը, ընդհանրացնել ինքնակազմակերպվածության
ողջ փորձն ու դասակարգել տարբեր միջավայրերում էթնոսի կենսագործունեության
բազմազան ձևերը, -
տարբերակել առանձին էթնոմշակութային, սոցիալական, տնտեսական և քաղաքական այն
դիրքորոշումները և պատկերացումները, որոնք հենք են հանդիսանում ազգային ուղղվածություն
ունեցող միթերի, լեգենդների, կուսակցական ծրագրերի, տնտեսական նպատակների և այլնի
առաջացմանը, -
դուրս բերել կլիշեներ «արտադրողների» և «սպառողների» բնութագրական չափորոշիչները,
տարբերակել նրանց էթնիկության պահպանմանն ուղղված գործունեության իրական և դեկլարատիվ
մոտիվացիաները, -
սահմանել այն փոփոխականները, ցուցիչները և «մարկյոռները», որոնց միջոցով հնարավոր է
չափագրել էթնիկ նույնականացման մակարդակը, սեփական էթնոմշակութային միջավայրում
«խորասուզվածության» աստիճանը և ենթամշակութային երևույթների առաջացման
օրինաչափությունները, -
ուսումնասիրել հայերի ձեռնարկատիրական գործունեությունը սեփական և այլազգի միջավայրում,
այդ գործունեության այն ավանդույթները, արժեքային համակարգը և մոտիվացիան, որոնք հիմք են
հանդիսանում էթնոսի տարբեր հատվածների միջև տնտեսական փոխհարաբերությունների ստեղծման
համար:
There is currently no content classified with this term.