2024-02-05

Սույն թվականի փետրվարի 5-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում տեղի

ունեցավ հերթական սեմինարը՝ նվիրված հայրենիքի և պետականության ընկալման թեմային:

Զեկուցմամբ հանդես եկավ բաժնի ավագ գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանը:

Բանախոսը  ներկայացրեց հայրենիքի ընկալման առանձնահատկությունները արդի

հայկական սփյուռքում՝ շեշտադրելով ընկալման բազմազան լինելու փաստը՝ կախված համայնքից

և այլ գործոններից: Անդրադարձ կատարվեց նաև պետականության, ազգային պետության և

հայրենիքի ընկալման առանձնահատկությունների և տարբերությունների հարցին:

Շեշտադրվեց  Հայաստանի դերակատարությունը սփյուռքում էթնիկ ինքնության կառուցման գործում,

թե որքանով է սփյուռքացման գործընթացներին մաս կազմում, նպաստում կամ խոչընդոտում:

Բանախոսը նշեց, որ հայրենիքի և ազգային պետության ընկալումների տարբերության

ուսումնասիրությունը կարևոր կլինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների

կառուցման ռազմավարության և հայեցակարգերի մշակման հարցում:

Armenian
page: