Գործունեություն

Armenian

2018-03-28

Armenian

Ս/թ. մարտի 23-ին, ժամը  15:00-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի

գիտխորհրդի նիստում Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London (UCL))

հետազոտող Սալիմ Այկութ Օզթուրքը հանդես եկավ «Մեկուսացում կղզում:

Ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին» զեկուցմամբ: 

Զեկուցմանը ներկա էին ինստիտուտի գիտաշխատողները,

Հրանտ Դինք հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև նախկին շահառուներ:

ImageImageImage

 

 

 

 

 

 

 

2018-03-22

Armenian

Ս/թ ապրիլի 3-ին «Սփյուռքը և «սփյուռքաբնակները» Սփյուռքի ձևավորման  ուսումնասիրության նոր մոտեցումներ»

խորագրով տեղի է ունենալու միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը կազմակերպվում է

Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London (UCL))

հետազոտող Այքութ Օզթուրքի նախաձեռնությամբ՝

համագործակցելով ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հրանտ Դինք հիմնադրամի և Գյումրու

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ  Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի շրջանակներում,

որն իրականացվում է՝ շնորհիվ Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների,

կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցության:

2018-03-22

Armenian

Ս/թ. մարտի 23-ին, ժամը 15:00-ին

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի

գիտխորհրդի նիստում Լոնդոնի համալսարանական քոլեջի (University College London (UCL))

հետազոտող Սալիմ Այկութ Օզթուրքը հանդես է գալու

 «Մեկուսացում կղզում: Ժամանակակից Ստամբուլում հայերի համայնք ստեղծելու գործընթացների մասին » զեկուցմամբ:

2018-02-26

Armenian

Ս/թ փետրվարի 26-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի

Սփյուռքի հետազոտությունների բաժնում հյուրընկալվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի

(University College London (UCL)) հետազոտող Սալիմ Այկութ Օզթուրքը ։

Այքութ Օզթուրքը Սփյուռքի հետազոտությունների բաժնում իրականացնում է

Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման իր նախագիծը։

Նախագիծն իրականացնում է Հրանտ Դինք հիմնադրամը

Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ՝

Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների,

կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

2017-12-24

Armenian

«Բանբեր հայագիտության» հայագիտական միջազգային հանդեսում

2017 թ․ հրատարակվել է Սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակից

Սյուզաննա Բարսեղյանի՝ «Հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները

սփյուռքի մամուլում» թեմատիկ հոդվածը։

2017-12-24

Armenian

«Բանբեր հայագիտության» հայագիտական միջազգային հանդեսում

2017 թ հրատարակվել է Սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակից

Սոնա Ներսիսյանի՝ «Ցանցային հարաբերությունները հայկական սփյուռքում»

թեմատիկ հոդվածը։

2017-12-20

Armenian

 

«Սփյուռքահայ ձեռներեցները՝ Հայաստանում. գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները»

ծրագրի շրջանակներում, «Առավոտ» թերթում լույս է տեսել «Սփյուռքահայ ձեռներեցները՝ Հայաստանում» հոդվածը ։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի

Սփյուռքի հետազոտությունների բաժնի կողմից 2016-2017թթ.,

կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ:

Ծրագրի հեղինակը եւ ղեկավարը պ.գ.դ. Ռուբեն Կարապետյանն է:

2017-12-14

Armenian

2017 թ Երևանում «Գլոբուս» ամսագրում հրատարակվել է

Սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակից Սյուզաննա

Բարսեղյանի՝ «Սփյուռքի ներդրումները և սփյուռքահայ գործարարները

հայաստանյան առցանց ԶԼՄ-ում» թեմատիկ հոդվածը։

 

2017-12-12

Armenian

2017 թ դեկտեմբերի 12-ին ՀՀ ԳԱԱ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտում

Սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպվեց

«Սփյուռքահայ ձեռներեցները Հայաստանում. գործունեության փորձը, խնդիրներն ու հեռանկարները»

թեմատիկ ծրագրի ամփոփիչ արդյունքների ներկայացում։

Հիշյալ ծրագրի տեսամեթոդաբանական մասը ներկայացրեց Լուսինե Տանաջյանը։

«Սփյուռքի ներդրումները և սփյուռքահայ գործարարները

հայաստանյան առցանց ԶԼՄ-ում» ​ներկայացրեց Սյուզաննա Բարսեղյանը։

Սոնա Ներսիսյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները՝ ըստ դեպքի ուսումնասիրության մեթոդի:

 

ImageImageImage

 

 

 

2017-12-11

Armenian

Image

2017 թ. Սփյուռքի հետազոտությունների բաժնում տեղի

ունեցավ հանդիպում Հայկազյան համալսարանի հայկական

սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն

Անդրանիկ Դաքեսյանի հետ: Հանդիպման ընթացքում

քննարկվեցին համատեղ գիտաժողովի արդյունքները, ինչպես նաև մշակվեցին

նոր քայլեր հետագա համագործակցության նպատակով։ 

Pages