Գործունեություն

Armenian

2019-06-01

Armenian

Սույն  թվականի մայիսի 30-31-ը Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատողներ Սոնա Ներսիսյանը և

Լուսինե Տանաջյանը մասնակցել են «Հունաստանի և Կիպրոսի հայերը»

խորագրով գիտաժողովին, որը տեղի է ունեցել Լիբանանի Հայկազյան համալսարանում:

Նրանք հանդես են եկել հետևյալ զեկուցումներով.

Սոնա Ներսիսյան «Հունաստանի հայկական կազմակերպությունների դերը համայնքի ինքնակազմակերպման գործում»:

Լուսինե Տանաջյան «Կիպրոսի հայերի ընկերամշակութային կյանքի առանձնահատկություները:

 

ImageImage

 

 

 

 

Image

 

2019-05-23

Armenian

Սույն թվականի մայիսի 23-ին Սփյուռքի հետազոտությունների բաժինը

հյուրընկալել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանի տեղակալ Կուլիկ Միխայիլովիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կիևի միջազգային համալսարանում հայագիտական ամբիոն հիմնելու,

Մշակութային կապերի հայկական ընկերությունում հայերի ուսումնասիրության ռեգիոնալ կենտրոն ստեղծելու հարցերը,

  ինչպես նաև Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ուկրաինայի ԳԱԱ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հանդիպումն ավարտվեց Ուկրաինայի և Հայաստանի գիտական համգործակցության խնդիրների քննարկմամբ:

 

 

ImageImage

 

 

 

Image
Image

2018-11-20

Armenian

 2018 թ. նոյեմբերին բաժնի աշխատակից Լուսինե Տանաջյանի կողմից

հրատարակվել է զեկույց «Սիրիահայերի ինտեգրման փորձառությունը  Հայաստանում.․․

 

2018-11-13

Armenian

2018 թ․ նոյեմբերի 13-ին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետում տեղի ունեցավ

ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի ամենամյա երիտասարդական գիտաժողով․․․

 

2018-11-12

Armenian

«Հայերը սեփական և այլազգի միջավայրում. համեմատական

էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» ծրագրի շրջանակներում

նոյեմբերի 3-10-ը-ը Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանի և բաժնի աշխատակից

Արտյոմ Գասպարյանի կողմից իրականացվել է Կիևի հայ համայնքի էթնոսոցիոլոգիական հետազոտություն:

2018-08-04

Armenian

Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանի

հարցազրույցը Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի․․․

2018-07-04

Armenian

ImageՍույն թվականի հուլիս ամսից Սփյուռքի հետազոտությունների բաժինը

սկսել է համագործակցությունը  «Հայ-չեխական համագործակցության կենտրոն»

հիմնադրամի հետ, որի շրջանակներում  կնքվել է համապատասխան հուշագիր:

«Հայ-չեխական համագործակցության կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է

2017 թ.՝ Հայաստան-Չեխիա փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման,

երկու մայրաքաղաքների միջև մշակութային և գործնական կամուրջների ստեղծման առաքելությամբ:http://armczech.org/

 

 

2018-06-24

Armenian

2018 թ. հունիսի 22-24-ը Հայաստան 2018. Իրողություններ և հեռանկարներ

միջազգային գիտաժողովի շրջանակներում Սփյուռքի բաժնի աշխատակիցներ

Սյուզաննա Բարսեղյանը, Սոնա Ներսիսյանը և Լուսինե Տանաջյանը հանդես եկան

«Հայրենիքի ընկալումը Սփյուռքում» զեկուցմամբ:

2018-06-14

Armenian

2018 թ. հունիսի 14-ին Սփյուռքի հետազոտությունների բաժնում

 «Հայերը Լեհաստանում» թեմայի շրջանակներում տեղի ունեցավ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի դոկտոր,

լեհ հայագետ Պավել Օստրովսկու սեմինարը:

Pages