2017-07-30

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պատմական գիտությունների դոկտոր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, որը ներկայացրեց 21-րդ դարում ընտանիքի փոխակերպման խնդիրը, դրա հետևանքները և դրանց առնչությունները հայաստանյան և հայոց սփյուռքի ընտանիքի խնդիրներին։

 

Առաջին նիստի թեման էր՝ «Հայ ընտանիքի հիմնահարցերը. հայեցակարգային մոտեցումներ»։

Առաջին զեկուցումը կարդաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը՝ «Հայ ընտանիքի հիմնախնդիրները սեփական և այլազգի միջավայրում» թեմայով: Իր ելույթում նա բարձացրեց հայ ընտանիքի հարցը այլ երկրներում. ինչպես է այն պահպանում իր ինքնությունը այլազգի միջավայում և ինչ հիմնական մարտահրավերների հանդիպում։

 

Հարջորդիվ նախատեսված էր Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտօսթեանի զեկուցումը՝ «Հայ Ընտանիքը Նոր Գործառոյթներով Հարստացնել՝ Յաջողապէս Կազմակերպելու Համար Անոր Անցումը՝ Աւանդականէն 21րդ Դար» թեմայով: Նրա փոխարեն զեկուցումը ներկայացրեց ՀԱԵ Ավագ հովվի օգնական Վերապատվելի Հովհաննէս Հովսէփեանը: Զեկուցման մեջ անդրադարձ կատարվեց ընտանիքի կառուցվածքին և ավանդական գործառույթներին, ինչպես նաև մի քանի ոչ-ավանդական գործառույթներին:

 

Հաջորդ զեկուցումը պատկանում էր Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն դոկտոր Անդրանիկ Տագէսեանին, ով, սակայն, չկարողացավ ներկա գտնվել գիտաժողովին, և նրան փոխարինեց Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ գիտաշխատող Խորեն Գրիգորյանը։ Զեկուցման խորագիրն էր՝ «Լիբանահայ հարիւրամեայ ընտանիքը»։ Զեկուցման մեջ դիտարկվում էր Լիբանանում բնակվող հայության ճակատագիրը, 20-րդ դարի սկզբին աղետալի դժբախտություներով և Լիբանանի ներքին պառակտումների միջով անցած, մինչև մեր ժամանակները հասած հայ ընտանիքի ճանապարհը:

 

Մյուս զեկուցողը պատմական գիտությունների թեկնածու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի ավագ գիտաշխատող, Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն էր՝ «Հայ ընտանիքի ուսումնասիրության պատմությունը. ազգագրագետ Էմմա Կարապետյանի ավանդը» վերնագրով։ Այս ուսումասիրության մեջ դիտարկվում էին նշանավոր հայ ազգագրագետ Էմմա Կարապետյանի կյանքը և գործունեությունը՝ որպես սովետական ժամանակաշրջանի հայազգի կին գիտնականի կյանքի օրինակ։

 

Երկրորդ նիստի խորագիրն էր «Միգրացիան և հայ ընտանիքը»

 

Նիստի առաջին զեկուցողն էր Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր Միհրան Գալստյանը՝ «Հայ ընտանիքում գործառույթների փոփոխությունների արդի դրսևորումները կանանց աշխատանքային միգրացիայի համատեքստում» թեմայով։ Այս զեկուցման շրջանակներում ներկայացվեց հայ կանանց աշխատանքային միգրացիան՝ կախված նրանց ընտանեկան կարգավիճակից, տարիքից, ապրելավայրից և այլ գործոններից։

 

Հաջորդիվ ելույթ ունեցավ Բեյրութի Գարակէօզեան Հաստատութիւնից Քրիստին Սարգիսեանը՝ «Սուրիահայերու դիմագրաուած դժուարութիւնները Լիբանանի մէջ» թեմայով։ Այս աշխատանքում ներկայացվում է սիրիահայերի ճակատագիրը Լիբանանում, նրանց ընտանեկան կենցաղը և լիբանանյան կյանքում ունեցած դժվարությունները:

 

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Միգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Շուշան Ղահրիյանը և սոցիոլոգ Աննա Աթոյանը ներկայացրեցին «Ընտանեկան օտարումը աշխատանքային միգրացիայի համատեքստում. ՀՀ Շիրակի և Վայոց ձորի մարզերի համեմատական վերլուծություն» թեման։

 

Երրորդ նիստը նվիրված էր «Ընտանիք և էթնոմշակութային արժեքներ» թեմային։

Առաջին զեկուցողը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ Կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Մկրտչյանն էր՝ «Հայոց տոնածիսական մշակույթը ընտանեկան ավանդույթների համատեքստում» խորագրով: Աշխատանքում դիտարկվեցին հայոց տոնածիսական մշակույթի և ընտանեկան ավանդութների, որպես հայկական ինքնության բաղադրիչ մասերի, փոխհարաբերությունը, տոնածիսական մշակույթի առնչությունները հայ ընտանիքի արժեքների հետ։

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Օհանջանյանը ներկայացրեց «Իդեալական կնոջ և ամուսնու կերպարների փոփոխությունները հայոց արդի ընտանեկան արժեքային համակարգում» թեման։ Այս զեկուցման շրջանակներում քննվեցին իդեալական կնոջ և ամուսնու կերպարների ձևափոխումները ընտանեկան արժեքների փոփոխության համատեքստում, դրանց զարգացումն ու ընթացքը:

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող Սոնա Ներսիսյանը ներկայացրեց «Ընտանիքը սփյուռքահայերի արժեքային կողմնորոշումներում. Թեհրանի հայ համայնքի օրինակով» թեմայով զեկուցումը։ Զեկուցման շրջանակներում դիտարկվեցին Թեհրանահայերի արժեքային դիրքորոշումները, դրանցում ընտանիքի դերը և նշանակությունը:

 

«Հայկական ընտանիքի մոդելը սիրիահայերի պատկերացումներում» թեմայով հանդես եկավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Էթնոսոցիոլոգիայի բաժնի գիտաշխատող Գայանե Հակոբյանը։ Այստեղ քննարկվեցին սիրիահայերի շրջանում հայկական ընտանիքի մոդելի արժեքային կողմերն ու առանձնահատկությունները:

 

Չորրորդ նիստը վերնագրված էր՝ «Ընտանիք և էթնիկություն»։

«Հայաստանցի կանանց ներէթնիկ և միջէթնիկ ամուսնությունների միտումները 21-րդ դարում» թեմայով հանդես եկավ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի ավագ գիտաշխատող, Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը։ Զեկուցումը շոշափում էր ներէթնիկ և միջէթնիկ ամուսնությունների հարցը հայաստանցի կանանց մոտ 21-րդ դարում. ինչպես է այն փոփոխվել և զարգացման ինչ միտումներ ունի։

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող Լուսինե Տանաջյանը ներկայացրեց «Ազգամիջյան ամուսնությունների նկատմամբ վերաբերմունքը Լոս Անջելեսի հայկական համայնքում» թեմայով զեկուցումը: Ելութում նկարագրվեց Լոս Անջելեսի հայկական համայնքում ազգամիջյան ամուսնությունների հարցը և համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքը դրանց նկատմամբ։

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտող Ալեքս Գալայճեանը, ներկայացրեց «Խառն եւ ներքին ամուսնութիւնները Թուրքիոյ հայ համայնքէն ներս» թեման։ Զեկուցման մեջ նկարագրվեց խառը և ներքին ամուսնությունների խնդիրը Թուրքիայի հայ համայնքում։

 

Հաջորդիվ զեկուցումը կարդաց Բեյրութի Գարակէօզեան Հաստատութիան աշխատակից Ժանին Դանիէլեան-Մարգարեանը «Լիբանանահայ ընտանիքի ընկերային եւ այլ տագնապները» հարցի շուրջ։ Ներկայացվեց լիբանանահայ ընտանիքի ճանապարհն այդ երկրում և այն սոցիալական դժվարությունները, որոնց հետ առնչվել և շարունակում է առնչվել հայ ընտանիքը:

 

Սանկտ-Պետերբուրգի Եվրոպական համալսարանի մարդաբանության ամբիոնի ասպիրանտ Էվիյա Հովհաննիսյանը հանդես եկավ «Ազգային ինքնության պահպանման պրակտիկաները և գաղափարաբանությունը Ստավրոպոլի երկրամասի հայկական ընտանիքներում» թեմայով։ Զեկուցման մեջ դիտարկվեց հայ ընտանիքի ինքնության պահպանման խնդիրը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի ընտանիքների օրինակի վրա։

 

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Ավանդական ազգագրության բաժնի գիտաշխատող Անժելա Ամիրխանյանը ներկայացրեց «Հավաքչությունը որպես ընտանեկան ձեռներեցություն» թեման։

 

Armenian