2020-12-28
Ս.թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Սփյուռքի հետազոտությունների բաժնի
տարեկան ամփոփիչ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին կատարված
հետազոտական աշխատանքների արդյունքները և հետագա գործունեությանն առնչվող հարցեր:
Սփյուռքի հետազոտությունների բաժնի գործունեության հիմնական նպատակը ժամանակակից սփյուռքի ուսումնասիրության համար անհրաժեշտ վերլուծական ռեսուրսի ստեղծումն է:
Բաժինն իր առջև դրել է հետևյալ խնդիրերը.
Ս.թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Սփյուռքի հետազոտությունների բաժնի
տարեկան ամփոփիչ նիստը: Նիստի ընթացքում քննարկվեցին կատարված
հետազոտական աշխատանքների արդյունքները և հետագա գործունեությանն առնչվող հարցեր:
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին կայացավ «Հայկական սփյուռքի ներուժի բացահայտման ու
փաստագրման խնդիրները և Հայաստանում նրա ներդրման ուղիները» թեմայով միջազգային
առցանց սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի...
Ս.թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սփյուռքի հետազոտությունների բաժնի հերթական նիստը։
Քննարկումը ուղղված էր սփյուռքի ներուժի ուսումնասիրման․․․
Ս.թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ բաժնի հերթական նիստը՝ նվիրված իրականացվելիք
հետագա հետազոտական աշխատանքներին: Մասնավորապես քննարկումը ուղղված էր
ստեղծված հետպատերազմյան իրավիճակում սփյուռքի ներուժի բացահայտմանն ու
ուսումնասիրմանը վերաբերող մեթոդոլոգիական առանձնահատկություններին...
Սույն թվականի նոյեմբերի 17-ին Սփյուռքի հետազոտությունների
բաժնում տեղի ունեցավ հերթական առցանց հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին...
ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ
հրավիրում է մասնակցելու «ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՈՒԺԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՄՈԴԵԼԻ ՄՇԱԿՈՒՄԸ»
թեմայով միջազգային սեմինար-քննարկմանը
17 սեպտեմբերի, 2020 թ., Երևանի ժամանակով ժ. 12:00
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին կայացավ «Համագործակցության խնդիրներն և սկզբունքները
Սփյուռքի նոր մարտահրավերների համատեքստում» թեմայով առցանց միջազգային սեմինար-քննարկում,
որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժինը:
Օրակարգում քննարկվեցին ՀՀ և սփյուռքի մտավոր ներուժի հավաքագրման նպատակները և խնդիրները,
հավաքագրման անհրաժեշտությունն ու նախապայմանները, սփյուռքի ուսումնասիրման գործընթացներում
ցանցային մեխանիզմների ներդրման խնդիրը, սփյուռքագետների ցանցի ձևավորման հեռանկարները,
մշտադիտարկման համատեղ հարթակ ստեղծելու, ընդհանուր հետազոտական ծրագրեր մշակելու և մի շարք այլ հարցեր:
Սեմինար-քննարկումը վարեց Սփյուռքի հետազոտությունների բաժնի ղեկավար պ.գ.դ. Ռ. Կարապետյանը:
Քննարկմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից:
Քննարկման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Սեմինարները կրելու են շարունակական բնույթ։
Սույն թվականի մարտի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող
ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում կայացավ Բարսեղյան Սյուզաննայի
«Էթնիկ մամուլի դերը Հայկական Սփյուռքում (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)»
‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի
գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը։
Սույն թվականի մարտի 5-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում գործող
ԲՈԿ-ի 007 Հնագիտության և ազգագրության մասնագիտական խորհրդում կայացավ
Տանաջյան Լուսինեի «Սոցիալական փոփոխությունները Հայկական Սփյուռքում
(Լոս Անջելեսի, Թեհրանի, Բեյրութի հայերի էթնոսոցիոլոգիական հետազոտություն)»
‹‹Ազգագրություն›› մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի
գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը:
Copyright © 2021, Armenian Diaspora Studies
Design by Kapo Battouk